Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն

Վանաձորում՝ Փամբակ գետում, այսօր հայտնաբերվել է 7 տարեկան երեխայի մարմինը, նրա 13-ամյա քրոջը դեռ փնտրում են։ Հունիսի 15-ից մեկնարկած որոնողական աշխատանքները վանաձորցիների մոտ թարմացրին հին պատմությունները, գետի վրա տեղակայված հսկա խողովակը շատերի կյանքն է խլել, բայց պատկան մարմիններն այդպես են չեն ապամոնտաժել այն, իսկ քաղաքացիները շարունակում են անտեսել մի փոքր ավելի հեռվում գտնվող կամուրջը և անցնել այդ խողողովակի վրայով։

Aysor.am-ի հետ զրույցում Վանաձորի համայնքապետի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը տեղեկացրեց, որ խողովակը վաղն ապամոնտաժելու են, իսկ թե ինչու այսքան տարի չէին ապամանոտաժել, խոսնակի խոսքով՝ ահազանգեր չեն ունեցել։

«Բողոքներ կամ տեղեկություններ, որ նման խնդիր կա, չենք ունեցել։ Ինքս արդեն  չորս տարի է աշխատում եմ քաղաքապետարանում, և այս ընթացքում որևէ նման դիմում, խնդրանք կամ դեպք չի եղել, որ մենք զբաղվեինք այդ խողովակի հարցով։ Այդ հատվածում մի քանի մետր վերև կա նաև հետիոտնային կամուրջ, մենք վստահ ենք եղել, որ քաղաքացիների համար ապահով անցում կա։ Դեպքից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք, որ վերջնականապես լուծենք այդ խողովակի հարցը, նախ դիմեցինք Ջրմուղին՝ ճշտելու, թե արդյոք դա իրե՞նց խողովակն է, սակայն Ջրմուղը բացառեց։ Տեղի հնաբնակների փոխանցմամբ՝ խողովակը գետի վրա տեղադրվել է դեռ խորհրդային տարիներին՝ կամրջի կառուցման ժամանակ՝ շինարարների ելումուտն ապահովելու նպատակով։ Այդ ժամանակ գետն էլ այսքան ջրառատ չի եղել։ Հետագայում այն պարզապես մնացել է տեղում»։

Դիտարկմանը, որ քաղաքացիները նշում են, որ կամուրջի տարածքում շատ են թափառող կենդանիները, մեծ քանակի աղբ է կուտակված, ինչն էլ պատճառ է դառնում, որ վանաձորցիները չօգտվեն կամուրջից, Աստղիկ Ավետիքյանը պատասխանեց.

«Վանաձորում աղբահանության խնդիր չկա, եթե կուտակված աղբ էլ կա, ապա դա քաղաքացիների ստրացավության բացակայությունն է, երբ մի քանի մետր դեպի աղբամանտ գնալու փոխարեն, աղբը պարզապես շպրտում են մի տեղ»։  

Հարցին, թե ինչպես կարող էին պատկան մարմինները տեղյակ չլինել նման «մահաբեր» խողովակի մասին, Աստղիկ Ավետիքյանը պատասխանեց.

«Խողովակի մասին գուցե եղել են մարդիկ, ովքեր իմացել են, սակայն որևէ բողոք և ահազանգ, միջադեպ չի եղել, ուստի այդ հարցով չենք զբաղվել։  Քաղաքից դուրս եկող հատվածներում և այլ վայրերում նույնպես կան նմանատիպ խողովակներ, որոնցից երբեմն օգտվում են բնակիչները»։

Իսկ թե ինչու են որոշել ապամանոտաժել ոչ թե դեպքի  առաջին օրը, այլ հիմա, խոսնակը նշեց՝ չեն ցանկացել խանգարել որոնողական աշխատանքներին։

 

Այս թեմայով
am