Չգիտես ինչու՝ այդ կարգավորումը ներկայացվում է որպես սենսացիա. Գալյանը՝ անձին քաղաքացիությունից զրկելու դրույթի մասին

Բոլոր զարգացած իրավական համակարգ ունեցող ժողովրդավար երկրներում անձին քաղաքացիությունից զրկելու դրույթը կա, հայ-վրացական ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա որպես օրինակ նշեց Ֆրանսիան, Դանիան, եվրոպական այլ երկրներ։

«Չգիտես ինչու՝ այդ կարգավորումը ներկայացվում է որպես սենսացիա»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ ըստ իր տեսած հրապարակումների՝ ներկայացվում է, որ անձին կարելի է հանցագործության համար մեղադրելով՝ զրկել քաղաքացիությունից. «Այդպես չէ, առաջարկվող կարգավորման տրամաբանությամբ՝ անձը կարող է քաղաքացիությունից զրկվել միայն այն դեպքում, երբ կատարել է պետության անվտանգության և Սահմանադրական հիմունքների դեմ ուղղված հանցագործություն»։

Այս թեմայով
am