Եթե կլինեն մանդատաուրացներ, որ կուրանան ժողովրդի կամքը՝ այդ ժամանակ կարելի է քննարկել Սահմանդրության մասնագիտական որակները, հիմա դա անելը ժամանակի վատնում է. Վահե Գրիգորյան

Խոսել Սահմանադրության նախագծիմասնագիտական որակների մասին, համարումեմ անթույլատրելի, որովհետև ժողովուրդն իրկարծիքն արտահայտել է, որ դեմ է նորՍահմանադրությանը, քանի որ իշխանությունըընտրության գնացել է նոր Սամանադրությանօրակարգով. Վահե Գրիգորյան

 

«Մեգանյուզ»-ի  հարցերին պատասխանում է «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, իրավագետ, սահմանադրագետ Վահե Գրիգորյանը

 

-Պարո՛ն Գրիգորյան, նոր Սահմանադրության տեքստը ներկայացվել է հանրային քննարկման, թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական գնահատականները շատ տարբեր են: Որպես մասանգետ՝ բովանդակայի  առումով ինչպե՞ս եք գնահատում հրապարակված տեքստը:

- Հաշվի առնելով այս նախագծի ընդունման ընթացակարգային եռաստիճան համակարգը՝ չիկարելի այն քննարկել, քանի որ այն դեռ գտնվում է ներկայացված լինելու փուլում ընդամենը: Եթե օրենքի նախագծերի պարագայում հեղինակն այնընդամենը ներկայացնում է գլխադասային հանձնաժողովի եզրակացության ու Կառավարության կարծիքից հետո այն դրվում  է խորհրդարանի առաջին ու երկրորդ ընթերցմանը, ապա այլ են ընթացակարգերն առավել բարձրիրավաբանական ուժ ունեցող նորմատիվիրավական ակտերի ընդունման դեպքում ու առավել բարդացված ընթացակարգը վերաբերում է Սահմանադրության ընդունմանը, վերպետական կազմակերպությունների անդամակցությանը: Սահմանադրության դեպքում մենք ունենք հստակընթացակարգ. Այն պետք է Խորհրդարանի կողմից ընդունվի առաջին ընթերցմամբ, գնա Սահմանադրական դատարն, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն, այնուհետև, դրան պետք է հաջորդի հանրաքվեի դնելուն հարցի որոշման կայացում, որից հետո նոր ժողովուրդը պետք է քվեարկի: Հիմա խոսել Սահմանադրության նախագծի մասնագիտական որակների մասին, համարում եմ անթույլատրելի, որովհետև՝ նախքաղաքական տեսանկյունից ժողովուրդն իր ազատ կամ արտահայտության միջոցով՝ անկախ առկա ռեպրեսիվ ու իրավական անթույլատրելի ընթացակարգերի կիրառումից՝ մասնավորապես Բարգավաճ Հայաստանի օգտին քվերկած վաթսուն հազար քաղաքացիների քվեները կոպտորեն չեղարկելուց, ամեն դեպքում, ժողովուրդն իր կարծիքն արտահայտել է, որ դեմ է նոր Սահմանադրությանը, քանի որ իշխանությունը ընտրության գնացել է նոր Սամանադրության օրակարգով: Հիմա, սրանից հետո ո՛վ է այն ընդդիմադիր քաղաքական ուժը, որ անտեսելու է ժողովրդի կողմից արտահայտված կամքն ուուրանալու են այն մանդատը ու այն քաղաքական կամքը, որ ժողովուրդն ամփոփել է ընդդիմադիրներին տրված մանդատի մեջ: Քանի որ ընդդիմադիր երկու խմբակցության առաջնորդներն էլ հաստատել են արդեն, որ չեն քվեարկելու կողմ այսնախագծին, հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ քննարկել մի բան՝ այն էլ մասնագիտական տեսանկյունից, որն անգամ չի դրվելու քվեարկության: Ինչո՞ւ գնահատել այդ տեքստի մասնագիտական որակները, սա արդեն ժամանակի անիմաստ կորուստ է ու ժողովրդի կամքի նկատմամբ անարգանք: Սահմանադրությունը շատ հստակ է ասում, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ այն իրականացվում է ընտրությունների ու հանրաքվեների միջոցով, հիմաժողովուրդն իր կամքն արտահահյտել է, եթե մենք հարգում ենք ՀՀ Սահմանադրությունը, հարգում ենք ժողովրդավարությունը, ժողովրդին ու նրա կամքը, ապա Սահմանադրության մասնագիտական որակները քննարկելն անթույլատրելի է դառնում թե՛ քաղաքական, թե՛ իրավական տեսանկյունից, ժամանակի անիմաստ վատնում է դառնում: Իսկ, եթե կլինեն մանդատաուրացներ, որոնք կուրանան ժողովրդի կամքը՝ այդ ժամանակ կարելի է քննարկել Սահմանդրության մասնագիտական որակները: 

- Ճի՞շտ եմ հասկանում ձեզ, որ ելնելով հունիսի յոթին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, իշխանությունը պետք է հանդես չգար Սահմանդարության փոփոխության գործընթացով:

-Ո՛չ, ամեն օրենսդրական նախաձեռնություններ կայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ ազատ է ներկայացնել ցանկացած նախաձեռնություն, այլ է հարցը, թե ինչպես պետք է դրա նկատմամբ դիրքավորվեն քաղաքական ուժերը: Եթե մարդիկ ընդդիմությունից դարձել են պատգամավոր, որովհետև ժողովրդի մի շատ մեծ հատված դեմ է արտահայտվել նոր Սահմանադրության՝ իշխող քաղաքական ուժի օրակարգին, ապա նրանքպարտավոր են իրավական ճանապարհով, որով իրենց օժտել է ժողովուրդը, թույլ չտալ այդ օրակարգի առարկայացումը:

- Պարո՛ն Գրիգորյան, դուք անիմաստ եք համարում բովանդակային քննարկումը, բայց մյուս կողմից՝ անհրաժեշտ չե՞ք համարում ցույցտալ այն խոցելիմ կետերը, որոնք գուցե կան այստեքստի մեջ:

- Գիտե՞ք, թե որն է այն հեղուկը, որը ջուրը դարձնում է գինի, չկա նման հեղուկ: Հիմա՝ ինչպե՞ս քննարկենքմի բան, որը չկա: Եթե չկա հանրաքվեի դրված նախագիծ, ապա ի՞նչը քննարկենք: Քննարկել անգամ առաջին կամ երկրորդ փուլը չհաղթահարած նորմատիվ իրավական ակտի նախագծի մասնագիտական որակները, կրկնում եմ, ժամանակի վատնում է: Հաշվի առնելով, որ այս Սահմանադրությունը պետք է ընդունվի հանրաքվեով, հանրաքվեի դրված ակտի ընդունման համար անհրաժեշտ է բարձր մասնակցություն, սաայն բացառիկ դեպքն է դառնում, որ եթե ընդդիմադիրները կոչ անեն գնալ ու կատարելընտրություն, իրենք ավտոմատ նպաստելու են հանրաքվեի դրված Սահմանադրության ընդունմանը:

 

Քրիստինե Աղաբեկյան

 

Այս թեմայով
am