Նիկոլ Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվել

Տելեգրամում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

«Նշված օգտահաշվից կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ ստանալու կամ որոշակի գործողություններ կատարելու պահանջներով։

Խնդրում ենք լինել առավել զգոն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները.

Չպատասխանել նման օգտահաշիվներից ստացված հաղորդագրություններին։

Չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն, այդ թվում՝ գաղտնաբառեր, հաստատման կոդեր, բանկային տվյալներ և այլն։

Չկատարել դրամական փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջների հիման վրա։

Անհրաժեշտության դեպքում արգելափակել տվյալ օգտահաշիվը (Block) և հաղորդել դրա մասին՝ որպես խարդախություն կամ սպամ (Report)»,- գրել է նա։

Այս թեմայով
am