Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը Ռուսաստանի առաջնորդին անվանել է իր ընկերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում նրան անվանել է իր ընկերը։
«Ո՞վ է սա։ Սա իմ ընկերն է»,- հանդիպման սկզբում ժպիտով նշել է Թրամփը՝ ուղղվելով դեպի Ռուսաստանի առաջնորդը։ «Ուրախ եմ ձեզ տեսնել»,- կրկնակի ընդգծել է ԱՄՆ նախագահը՝ սեղմելով ռուս գործընկերոջ ձեռքը։
Երկու առաջնորդների կարճատև հանդիպումն անցկացվում է Շենչժենում՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ եռակողմ հանդիպման նախաշեմին։