Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։ Տեղական ոստիկանության տվյալներով՝ կրակոցներն արձակվել են ավտոմեքենայից։

Ըստ ականատեսների՝ անհայտ անձը կրակ է բացել պատահական անցորդների ուղղությամբ։ Վնասվել են շինություններ և տրանսպորտային միջոցներ։

Հաղորդվում է, որ ոստիկանները վնասազերծել են հրաձիգին։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Այս թեմայով
am