Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Այցի ընթացքում Կարեն Բրուտյանն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին և հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը։