Այսօր ԵԿՄ վարչության նախագահ, հրամանատար Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության նախագահ, հրամանատար Սասուն Միքայելյանը։

Սասուն Միքայելյանի անունը կապված է Հայաստանի նորագույն պատմության մի շարք կարևոր իրադարձությունների, Արցախյան ազատամարտի և երկրապահական շարժման հետ։

«Մեգանյուզ» լրատվականը շնորհավորում է Սասուն Միքայելյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, ուժ ու կորով, ընտանեկան երջանկություն և հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Թող խաղաղություն լինի մեր հայրենիքին, իսկ բոլորիս՝ անվտանգ ու բարեկեցիկ ապագա։

 

Այս թեմայով
am