Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ 2027թ. բյուջեի նախագիծը. հատկացումներն ավելացել են 40%-ով

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում ներկայացրել է գերատեսչության 2027 թվականի բյուջետային հատկացումներն ու առաջնահերթությունները։ Ըստ նախագծի՝ ՆԳՆ ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 40 տոկոսով՝ հասնելով 144 միլիարդ 91 միլիոն դրամի։

Նախարարի խոսքով՝ բյուջեի ավելացումն ուղղված է օրենսդրական պարտավորությունների կատարմանն ու մեկնարկած բարեփոխումների շարունակականության ապահովմանը, մասնավորապես՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության ծառայողների ատեստավորման համակարգի ներդրմանը։

Բացի այդ, ընդգծվել են միգրացիոն ոլորտի թվայնացման, կենսաչափական նոր համակարգի ներդրման, սահմանային անցման կետերի ավտոմատացման, ինչպես նաև մինչև տարեվերջ միգրացիոն նոր ռազմավարության մշակման աշխատանքները։

Մանրամասները՝ստորև

Արփինե Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել է 2027 թվականի բյուջեով նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում ներկայացրել է գերատեսչության 2027 թվականի բյուջետային հատկացումները, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 40 տոկոսով։

«Ոչ մի էական փոփոխություն Ներքին գործերի նախարարության բյուջեով տեղի չի ունեցել, որովհետև այն ավելացված միջոցները, որոնք նախատեսված են նախարարության արդեն 2027 թվականի բյուջետային հատկացման առաջարկով վերաբերում են մեր ստանձնած օրենսդրական պարտավորությունները կատարելուն՝ թե՛ ոստիկանության, թե՛ փրկարար ծառայության ատեստավորման համակարգի ներդրմանը»,-ասել է Արփինե Սարգսյանը։

Նախարարը ներկայացրել է նաև Ներքին գործերի նախարարության առաջիկա տարվա բյուջետային առաջնահերթությունները, իրականացվող բարեփոխումների ընթացքն ու  գերատեսչության գործունեության հիմնական ուղղությունները։

Այսպիսով՝

- 2027 թվականին նախատեսվում է նախարարությանը հատկացնել 144 մլրդ 91 մլն դրամ, ինչը 2026 թվականի համեմատ շուրջ 40 տոկոսով ավելի է։

- Բյուջեի ավելացման նպատակն է ֆինանսական միջոցներն ուղղել նախարարության համակարգում մեկնարկած բարեփոխումների շարունակականության ապահովմանը և ստանձնած օրենսդրական պարտավորությունների կատարմանը։

- Շարունակվելու են Ոստիկանության և Փրկարար ծառայության ատեստավորման համակարգերի ներդրման աշխատանքները։

- Հայաստանը ներդրել է կենսաչափական համակարգի աշխարհում գոյություն ունեցող լավագույն մոդելը։

- Հայաստանի պետական սահմանի անցման կետերում սահմանահատումների ավտոմատացված համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

- նոյեմբերի 1-ից ներդրվել է օտարերկրացիների կացության կարգավիճակին առնչվող և մնացյալ բոլոր գործընթացները թվայնացման ռեժիմով իրականացնելու գործընթացը։

- Մինչև տարեվերջ կունենանք մշակված միգրացիոն նոր ռազմավարություն։

Այս թեմայով
am