Եթե ինքն էլ ընդդիմադիր ֆորմատին միանա, կիրակի իրիկուն արդեն հեղափոխություն կլինի. Փաշինյանը՝ Գարեգին Բ–ի մասին
Մի հատ ընդդիմության կազմը նայեք. իմիջիայլոց ասեմ, որ մի կոմպոնենտ կա ընդդիմադիր այդ ֆորմատի, որը կարծում եմ՝ անգամներով կմեծացնի ընդդիմադիր այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին ընդդիմադիր ուժերի կազմակերպած հավաքին և նրանց ընդունած հայտարարությանը։
«Ես կարծում եմ, որ այդտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր, դա Կտրիճ Ներսիսյանն է, որ ինքն էլ այնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական և կարծում եմ, որ ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն և իշխանափոխություն իրականացնել։ Բայց հիմա էլ ուշ չի, եթե օրինակ այսօր իրիկուն այդ ֆորմատով հավաքվեն, կարծում եմ կիրակի իրիկուն արդեն հեղափոխություն կլինի»,–ասաց Փաշինյանը։