Այս պահին չունենք այլընտրանք, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գանք. ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան
Այս պահին չունենք այլընտրանք, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գանք. ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը:
«Սկսել ենք նախապատրաստություն, ինչպես ժողովրդին ենք խոստացել, այլընտրանքի ձևավորման, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա: Պրոցեսը տանում է նրան, որ 2027-28թթ պաշտոնապես դիմենք ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու համար»,- ասել է նա:
Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց՝ ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը: