ՔՊ-ում «Մատյան գունդ» են ձեւավորել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ նորաթուխ ֆրակցիայում, պարզվում է, նախապես «մատյան գունդ» են ձեւավորել եւ ցուցակ մտցրել բիլակներով, կռվարար տղամարդկանց, որոնք պատեհ պահերին կարող են ձեռնամարտի իրենց կարողությունները ցուցադրել։ Պայմանը հետեւյալն է․ նրանք՝ բոլորը, կամ գոնե մեծ մասը, պարտադիր պետք է ներկա գտնվեն ԱԺ նիստերի դահլիճում, ինչպես նաեւ՝ մշտական հանձնաժողովների նիստերին, եթե անգամ տվյալ հանձնաժողովի անդամ չեն։ Նարեկ Բաբայանից զատ, այդ գնդի «մարտիկներից» են Դավիթաշենի հանրահռչակ նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը, բնականաբար՝ «կռվի սվեչա» Վահե Ղալումյանը։
Սրանցից չեն պահանջվում ո՛չ օրենսդրական նախաձեռնություններ, ո՛չ ելույթներ, ո՛չ հարցապնդումներ, նրանք ԱԺ անվտանգության աշխատողներին համարժեք գունդ են՝ պատգամավորների մանդատի տակ քողարկված, որոնց անձամբ Նիկոլ Փաշինյանն է աճեցրել։