ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծը
ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը, ՔՊ-ն դեմ է քվեարկել։
Խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած նախաձեռնությունը վերնագրված էր «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները»։