Մոնղոլիայի նախագահը հրաժարական է ներկայացրել
Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին պետական երկաթուղային նախագծից ֆինանսական օգուտ ստանալու մեղադրանքների ֆոնին՝ նշելով, որ կհամագործակցի հետաքննության հետ։
Մեղադրանքները կապված են Թավան-Թոլգոյ–Գաշուունսուհայթ երկաթուղու կառուցման գաղտնի մրցույթի հետ, որի հաղթող է դարձել Bodi Group ընկերությունը։ Ենթադրվում է, որ քաղաքական գործիչները կարող էին 110 մլն դոլարի կաշառք ստանալ նախագծի շրջանակում՝ փոխանցել է Mongolia Daily-ն։
Մոնղոլիայի խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 16-ին պահանջել է նախագահի և մեղադրանքների մեջ հայտնված այլ պաշտոնյաների հրաժարականը՝ հետաքննություն անցկացնելու համար, որի համար Դեմոկրատական կուսակցության պատգամավորներն առաջարկել են ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով։ Նախաձեռնությանն աջակցել է 42 պատգամավոր։