Մենք միասին անցել ենք համայնքի շենացման, բարեկարգման տեսանելի, գեղեցիկ ու հիշարժան ճանապարհ, որը պիտի շարունակենք առավել մեծ ու խոստումնալից ծրագրերով․ Էդուարդ Բաբայան
Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ.
Դեկտեմբերի 13-ին, 3-րդ համարի ներքո, գլխավորելով «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը, մասնակցելու եմ Աբովյան համայնքի ավագանու ընտրություններին:
Նախընտրական քարոզարշավի մեկնարկին՝ ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ շեշտել, որ գերակատարել ենք 2021 թվականին ներկայացված հնգամյա ծրագիրը: Վերջին տարիները մեր համայնքի համար առաջընթացի ժամանակաշրջան էր. բոլոր բնակավայրերում միասին լուծել ենք բազում հիմնախնդիրներ, իրականացրել ենք մասշտաբային բարեկարգումներ:
Իմ անմիջական հետևողականության, համայնքապետարանի պատասխանատու գործունեության, կառավարություն-համայնք նշանակալից համագործակցության և մեր բնակիչների ակտիվ ներգրավվածության արդյունքում այսօր ունենք ակնհայտորեն բարեփոխված Աբովյան համայնք: Մենք միասին անցել ենք համայնքի շենացման, բարեկարգման տեսանելի, գեղեցիկ ու հիշարժան ճանապարհ, որը պիտի շարունակենք առավել մեծ ու խոստումնալից ծրագրերով:
Ուստի, կոչ եմ անում բոլորիդ դեկտեմբերի 13-ին ապահովել ակտիվ մասնակցություն: Վստահ եմ, որ մեր բնակիչները կկատարեն ճիշտ ընտրություն:
Մեր համայնքի առաջընթացին ուղղված առավել մեծ ու խոստումնալից ծրագրերով, միասնական ուժերով շարունակելու ենք անցնել բարեփոխումների հաստատուն ուղի։
Միասին, առաջ դեպի հաղթանակ։