Իմ նպատակը ՀՀ արտահանման ծավալները ավելացնելն է ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ ու Մերձավոր Արևելքի շուկաներ. Պապոյան

«Իմ նպատակը՝ որպես էկոնոմիկայի նախարար, Հայաստանի արտահանման ծավալներն ավելացնելն է ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ ու Մերձավոր Արևելքի շուկաներ, այսինքն՝ ես թիրախ ունեմ, որ հաջորդ տարի մենք ավելի շատ արտահանում պիտի ունենանք ԵՄ, ԵԱՏՄ ու Մերձավոր Արևելքի երկրներ, ավելի շատ արտահանում Չինաստան, ԱՄՆ»։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխել ԵՄ-ով։ Մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել»,– ասաց նախարարը՝ նշելով, որ տրանզիտի հետ կապված՝ որոշ դեպքերում կան խնդիրներ ԵԱՏՄ շրջանակում։

Նրա խոսքով՝ մեր խնդիրն է 2027-ին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ, Մերձավոր Արևելք, Չինաստան, իսկ թե որտեղ կստացվի կամ չի ստացվի, կյանքը ցույց կտա, բայց չկա մի տնտեսական գոտի՝ սկսած մեր անմիջական հարևաններից մինչև աշխարհի ամենահեռու երկիրը, ուր ավելի շատ արտահանելու նպատակ չունենք։

 

Այս թեմայով
am