Պուտինը, Սի Ցզինպինը և Թրամփն ավարտել են եռակողմ հանդիպումը․ ինչ է հայտնի բանակցությունների մասին
Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի՝ պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ։
Հանդիպման ընթացքը
-
Պուտինը, Սի Ցզինպինը և Թրամփը եռակողմ բանակցություններն անցկացրել են Չինաստանի Շենժեն քաղաքում։
-
Հանդիպումը կայացել է պետական «Ցիլին Շանշուան» նստավայրում։
-
Այն սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես 16։27-ին (Մոսկվայի ժամանակով՝ 11։27-ին)։
-
Առաջնորդները զրուցել են կլոր սեղանի շուրջ, իսկ պատվիրակությունների համեմատաբար փոքրաթիվ ներկայացուցիչները նստել են նրանց հետևում։
-
Բանակցությունների բաց հատվածը տևել է ավելի քան 10 րոպե։
-
Առաջինը ելույթ է ունեցել գագաթնաժողովը հյուրընկալող Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
-
Այնուհետև խոսքը փոխանցվել է Վլադիմիր Պուտինին, ապա՝ Դոնալդ Թրամփին։
-
Դրանից հետո բանակցությունները շարունակվել են դռնփակ։
-
Հանդիպումն ավարտվել է տեղական ժամանակով մոտավորապես 17։57-ին։
Հանդիպման արդյունքներով Պուտինը, Սի Ցզինպինը և Թրամփը լրատվամիջոցների համար համատեղ բանավոր հայտարարությամբ հանդես չեն եկել։