Սև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել. Նիկոլ Փաշինյան
Սև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սյունիքը կոնկրետ քարտեզ ունի, զորքը իմ հրամանով հետ է քաշվել ու կանգնել է Սյունիքի սահմանի վրա, զորքը եղել էր Սյունիքի սահմանից առաջ, իսկ եթե հետ չքաշվեր՝ լինելու էր բոլորիդ ցանկացած 5 հազար զոհը, ոչ թե երեք հազար... պարզ չէ՞»,- հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է կողմնորոշվել՝ ինքը պե՞տք է կանգնեցներ պատերազմը, թե՞ ոչ։