Հայաստանում սահմանվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Սահմանվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ձմեռային զորակոչի և զորացրման անցկացման ժամկետները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։

Ձմեռային զորակոչը կանցկացվի 2027 թվականի հունվարի 7-ից փետրվարի 12-ը։

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը կանցկացվի 2027 թվականի հունվարի 7-ից 31-ը։

 

Այս թեմայով
am