Աբովյանի քաղաքապետի ֆավորիտ թեկնածու Էդուարդ Բաբայանին պտղնեցիները դիմավորեցին աղուհացով, զուռնա-դհոլով.shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Պտղնի վարչական բնակավայրում էին հավաքվել բնակիչները, ովքեր մեծ ոգևորությամբ աղուհացով, զուռնա-դհոլով, երգ ու պարով դիմավորեցին քաղաքապետի ֆավորիտ թեկնածու Էդուարդ Բաբայանին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջերմ ու սրտաբուխ դիմավորման արարողությունից հետո ներկաները ծանոթացան Է․ Բաբայանի կողմից Պտղնի գյուղում կատարված աշխատանքներին, ապա կարճ և համառոտ ելույթով հանդես եկավ թեկնածուն։
Բնակիչներն իրենց խոսքում նշում էին, որ Պտղնին դեռ 5 տարի առաջ էր որոշել, որ իրենց հույսը կապում են Էդուարդ Բաբայանի ու նրա աշխատակազմի հետ, ինչն արդարացվել է վերջին 5 տարիների ընթացքում, ու առաջիկայում էլ դեկտեմբերի 13-ին գնալով ընտրատեղամաս ընտրելու են համար 3-ին, քանի որ վստահ են, որ վարչական շրջանի բարգավաճումը, վարչական շրջանում բնակիչների համար տարրական պայմանների ստեղծումը շարունակական է լինելու ու վստահելով Է․ Բաբայանին՝ այն ավարտին է հասցվելու։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գրեթե բոլորը նշում էին, որ պտղնեցին որոշել է և այդ որոշումն անբեկանելի է, նույնիսկ արդեն թևավոր խոսք ու լոզունգ է դարձել՝ «ամսի 13-ին ընտրում ենք համար 3-ին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում