Իսրայել Հակոբկոխյանը Գագիկ Ծառուկյանի հորդորով դադարեցրեց հացադուլը
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ էր հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց՝ ի նշան բողոքի ընտրությունների արդյունքների դեմ.
«Մեզանից ամեն ինչ խլել են, մեր ձայնը իրավունք չունեն խլելու»,- հայտարարել էր նա։
Այսօր ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հորդորով Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը։
Գագիկ Ծառուկյանն անձամբ է զանգահարել աշխարհի նախկին չեմպիոնին ու հորդորել դադարեցնել հացադուլը։