Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:  

Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:  

Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:  

Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:  

Առողջապահության նախարարություն

Այս թեմայով
am