ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
|
Հունիսի 15-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց: |
Աղբյուրը` ՀՀ ԱԺ