«Տիտան» սուպերմարկետների ցանցն ընդլայնում է աշխարհագրությունը. նոր և ընդարձակ մասնաճյուղ՝ Առինջում
«Տիտան» սուպերմարկետների ցանցը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր գործունեությունը՝ սպառողին ներկայացնելով նոր, ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղ: Նորաբաց առևտրի կենտրոնը գործում է հետևյալ հասցեում.
Առինջ, Ավան թաղամաս, Տաշքենդի փողոց 7/7
Մինչ սպառողական շուկայում շատերը նման մասշտաբային նախաձեռնությունները կարող են դիտարկել որպես կարճաժամկետ PR քայլ, տնտեսական վերլուծությունները հակառակն են փաստում: «Տիտան» սուպերմարկետն իր հիմնադրման առաջին օրվանից որդեգրել է հստակ ռազմավարություն՝ «ցածր գներ, բարձր որակ»:
Այս գնային քաղաքականության հիմքում ընկած են մի քանի հիմնարար գործոններ.
Ճիշտ բանակցություններ մատակարարների հետ,
Լոգիստիկ շղթայի հստակ և օպտիմալ կառավարում,
Սեփականատիրոջ կողմից ներդրված «քիչ շահույթ, շատ վաճառք» կայուն սկզբունքը:
Այս ամենի շնորհիվ ցանցում գները մշտապես ավելի մատչելի են, քան մայրաքաղաքի այլ առևտրի կետերում: Մասնաճյուղի բացման առթիվ հայտարարված 3-օրյա մեծ ակցիան պարզապես գալիս է վերահաստատելու և սպառողին ավելի տեսանելի դարձնելու այդ մշտական մատչելիությունը:
Սպառողական շուկայի մասնագետները վստահեցնում են, որ նման մասշտաբի գնանկումները եզակի երևույթ են: Ուստի, թարմ բանջարեղեն և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ անհավանական ցածր գներով ձեռք բերելու համար այս ուիքենդի գլխավոր մարշրուտը թերևս պետք է լինի «Տիտան»-ը:
Երկհարկանի կառուցվածք՝ առավելագույն հարմարավետություն գնումների համար
Նորաբաց մասնաճյուղի կարևոր առավելություններից են լայն տեսականին և սպառողական զամբյուղի հիմնական ապրանքների շահավետ գները, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին կատարել անհրաժեշտ գնումները՝ էականորեն խնայելով ընտանեկան բյուջեն:
Գնումների գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով սուպերմարկետն ունի երկհարկանի հստակ կառուցվածք.
1-ին հարկ — Ներկայացված է սննդամթերքի, թարմ մրգերի և բանջարեղենի ամբողջական ու բազմազան տեսականին:
2-րդ հարկ — Գործում է ընդարձակ տնտեսական բաժին, որտեղ հասանելի են կենցաղային քիմիա, անձնական խնամքի միջոցներ և տնային տնտեսության համար անհրաժեշտ բազմաթիվ այլ պարագաներ:
«Տիտան»-ի նոր մասնաճյուղն արդեն սիրով բաց է իր այցելուների առջև՝ առաջարկելով որակյալ սպասարկում, հարմարավետ միջավայր և տնտեսող գներ:
Մանրամասները՝ տեսանյութում.