Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություններ են կատարվել. նրան կանչել են ՔԿ
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում վաղ առավոտից խուզարկություններ են կատարվել:
«Մեգանյուզ»-ի տեղեկություններով՝ նրան կանչել են Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեից «Մեգանյուզ»-ի հետ զրույցում հաստատեցին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տանը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ: