Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրեն. Փաշինյան
Թող ասեն՝ ով ում է գործարք առաջարկել։ Գագիկ Ծառուկյանին, եթե գործարք առաջարկենք, ծնկաչոք էդ գործարքին ընդառաջ կգա, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարքների մասին խոսակցություններին։
«Գագիկ Ծառուկյանն ամբողջ կյանքի ընթացքում բացի գործարքից... Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք ա փնտրել, գտել, հետո պարզվել ա՝ իրան հավաքագրել են, ինքը դրանից տեղյալ էլ չի։ Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։