Կարճ ասած՝ «Զվարթնոց» օդանավակայանը չի հերիքում, պրոբլեմ է. Նիկոլ Փաշինյան
Կարճ ասած՝ «Զվարթնոց» օդանավակայանը չի հերիքում, պրոբլեմ է, պետք է ընդլայնվի հնարավորինս արագ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե պետք է ունենալ միջազգային մակարդակի ավիացիոն անվտանգության ստանդարտներ։
«Սա անհետաձգելի հարց է»,- նշեց Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ օրակագում է «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգ տալու հարցը, որ շատ մեծ աշխատանք է պահանջում։