Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Առայժմ ոչ մի հստակ պայմանավորվածություն չկա։ Մինչև [ընտրությունների] ավարտը Հայաստանի վարչապետը հավանաբար զբաղված է երկրի ներսում ընթացող գործընթացներով։ Իսկ հետո արդեն, կախված նախընտրական պատմության հանգուցալուծումից, երկկողմ մակարդակով որոշումներ կկայացնենք։ Դուք գիտեք, որ հունիսի 14-ին սպասվում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարումը։ Գիտեք, որ ընտրությունների բազմաթիվ մասնակիցներ այնտեղ պատրաստվում են բողոքարկել, կլինի ձայների վերահաշվարկ և այլն։ Այսինքն՝ դա բավականին երկար ու բարդ ընթացակարգ է»,- պարզաբանել է Պեսկովը։

Այս թեմայով
am