Գալյանը՝ կուսակցությունների նկատմամբ չափանիշների խստացման մասին
Սրբուհի Գալյանը մտածում է ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի ապագայում կուսակցությանը զրկել, օրինակ, ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
«Եթե լինի կոնսենսուս, ապա հենց Սահմանադրության նախագծով դա կսահմանենք, այսինքն` եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ժամանակ թույլ է տվել ակնհայտ խախտումներ, որոնք կապված են կամ կարող են կապված լինել ենթադրյալ հանցագործությունների հետ, ապա մենք պետք է ունենանք սահմանադրական հիմքեր, որպեսզի այդ կուսակցություններն ուղղակի հնարավորություն չունենան մասնակցելու ընտրական պրոցեսներին` այդպիսով չխաթարելով քվեարկությունները և ընտրության արդյունքը»,–ԱԺ–ում ասաց արդարադատության նախարարը։ Նա կարծում է, թե այս մասով կա նաև հանրային պահանջ։
Իդեպ, նա պատասխանում էր նախկինում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որը պնդեց, թե կան քաղաքական ուժեր, որոնք ամբողջովին զբաղված են ՀՀ քրեական օրենսգիրքը խախտելով, արդյոք ժամանակը չէ, որ օրենքով կամ դատարանի որոշումներով այդ քաղաքական ուժերին դնենք այնտեղ, որտեղ իրենք պետք է լինեն։