Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը տվեցին «Յարխուշտայով» ու ծափահարություններով
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը տվեցին զուռնայի հնչյունների ներքո՝ պարով: Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: