Ամերիկյան կողմը դրական է գնահատել ՌԴ-ի հետ Էր Ռիադում բանակցությունները

Ամերիկացի փորձագետները, որոնք մասնակցել են Սաուդյան Արաբիայում անցկացված ամերիկա-ռուսական հանդիպմանը, իրենց հաղորդագրություններում ԱՄՆ վարչակազմին լավատեսական գնահատականներ են տվել՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ, հաղորդել է CBS հեռուստաալիքը։
«Չնայած հայտարարության մանրամասներն անմիջապես պարզ չեն եղել, աղբյուրները հայտնել են, որ հաշվետվությունները, որոնց շուրջ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ կարծիքներ է փոխանակել Էր Ռիադում ԱՄՆ-ի տեխնիկական խումբը, լավատեսական են թվացել», - ասվում է CBS-ի հրապարակման մեջ:
Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ ամփոփիչ հայտարարությունը կհրապարակեն Վաշինգտոնի ժամանակով՝ մարտի 25-ին առավոտյան՝ ժամը 4-ին: