Սպասվում են ինտենսիվ տեղումներ ձյան և անձրևի տեսքով. եղանակը կցրտի 5-8 աստիճանով
Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով։