Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան

«Ռումինիան էապես ներկայացված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության շրջանակում, և թույլ տվեք իմ աջակցությունը վերահաստատել ցանկացած հարցում, որով կարող եմ օգտակար լինել Հայաստանին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացման գործընթացին»։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրավիճակին։

«Բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ մի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու, մյուս կողմից՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը զարգացնելու և առաջ մղելու, որը նաև բխում է Ռումինիայի անվտանգային շահերից, որպեսզի Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, ինչպես նաև տնտեսական առումով զարգացած։

Մեզ համար շատ կարևոր է հարաբերություններ ունենալ Կովկասի տարածաշրջանի հետ, ճիշտ, պատշաճ հարաբերություններ զարգացնել այդ տարածաշրջանի հետ, որպեսզի կարողանանք իրապես խթանել մեր տնտեսական համագործակցությունը՝ հանուն երկու տարածաշրջանների բնակիչների, քաղաքացիների բարեկեցության»,- ասաց նա։

Այս թեմայով
am