Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Հանրապետության մյուս տարածաշրջաններում, բացառությամբ Գորիսի, Կապանի և Մեղրիի, անձրև է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են ձմեռային սպասարկման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշել են դեպարտամենտից։

Այս թեմայով
am