Գաղտնի գործարք մեդիադաշտո՞ւմ․ ո՞վ է կանգնած 21 TV-ի սեփականատիրոջ փոփոխության հետևում

«ՄեգաՆյուզ»-ի հավաստի տեղեկություններով՝ հունվարի 1-ից 21 TV հեռուստաընկերության սեփականատերը կդառնա «Monk» ընկերությունը, որը կապվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի հետ։

Հատկանշական է, որ Սամվել Կարապետյանի անվան հետ է կապվում նաև «Արմատ Մեդիա» լրատվական հարթակը։ Եթե 21 TV-ի սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ տեղեկությունները հաստատվեն, ապա սա կարող է դառնալ մեդիադաշտում նրա ազդեցության ընդլայնման ևս մեկ քայլ՝ ավելացնելով նրա հետ կապվող մեդիաակտիվների շրջանակը։

Ուշագրավ է նաև, որ հնարավոր գործարքի մանրամասները դեռևս հրապարակային չեն։ Արդյո՞ք կողմերը նախընտրում են չշտապել տեղեկատվության տարածման հարցում՝ հատկապես «Արմատ Մեդիա»-ի շուրջ վերջերս տեղի ունեցած զարգացումներից հետո, և խուսափում են ժամանակից շուտ մեկնաբանություններից։ Այս հարցերը դեռևս պատասխան չունեն։

«ՄեգաՆյուզ»-ը փորձել է կապ հաստատել 21 TV-ի տնօրինության հետ՝ տեղեկությունները ճշտելու և պաշտոնական մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեր հեռախոսազանգերն առայժմ մնացել են անպատասխան։

Տեղեկությունների հետագա հստակեցման կամ հեռուստաընկերության տնօրինության արձագանքի դեպքում կներկայացնենք նաև նրանց պաշտոնական դիրքորոշումը։

Meganews.am

 

Այս թեմայով
am