Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման մասին։ Նրա տեղեկացմամբ՝ նախագիծը ներկայացվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ փաստաթղթին և առաջարկություններ ներկայացնել։ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ․
Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։
Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը», – ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը՝ հայտնելով ժամը 10:00-ին ուղիղ եթերում ուղերձով հանդես գալու մասին: