Արձակուրդում եմ և մեկնարկում եմ քարոզարշավը. Էդուարդ Բաբայանի ուղերձը՝ աբովյանցիներին
Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու Էդուարդ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ուղերձով՝ տեղեկացնելով արձակուրդ մեկնելու և համայնքի բոլոր բնակավայրերում քարոզարշավային հանդիպումներ սկսելու մասին.
Սիրելի՛ բնակիչներ.
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվանից գտնվում եմ արձակուրդում։
Շարունակաբար ստանում եմ ձեր հաղորդագրություններն ու զանգերը։ Շնորհակալ եմ ջերմ խոսքերի, պատրաստակամության և վստահության համար։
Այս օրերին Աբովյան համայնքի բոլոր բնակավայրերում նախատեսում եմ հանդիպումներ, որոնց ընթացքում միասին ամփոփելու ենք մեր համայնքում կատարված աշխատանքները և քննարկելու ենք առաջիկա ծրագրերը։
Միաժամանակ սպասում եմ ձեզ նաև կենտրոնական գրասենյակում ՝ ձեր առաջարկները լսելու և մեր ծրագրերը ներկայացնելու համար։
Աբովյան համայնքը շենացնելու, համայնքի շարունակական զարգացումը ապահովելու և առավել մրցունակ համայնք կառուցելու համոզմունքով շարժվում ենք առաջ` դեպի հաղթանակ։
Սիրով սպասում եմ բոլորիդ։