Ի՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ Շարմազանով

2018-ի «հեղափոխության» վերջնական նպատակն էր հայ ժողովրդին հեռացնել «պատմական կաղապարներից»՝ պարտադրելով «ալիեւյան սահմանադրություն. ամեն ինչ սկսվեց 2018-ի գարնանը՝ ՀՀԿ ու Սերժ Սարգսյան «մերժելով», այս մասին հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ դա ոչ թե մի քաղաքական ուժի, այլ մի ողջ Անկախության գաղափարի ու Արցախյան շարժման մերժում էր, որին հաջորդեց Բոլթոնի հանձնարարականը՝ հրաժարվելու «պատմական կաղապարներից»։

«Նպատակը որպես ինքնիշխան ու ինքնուրույն գործոն ՀՀ սուբյեկտայնության զրոյացումն էր։

Այնուհետեւ տեղի ունեցավ Արցախի հանձնումը, Ցեղասպանության ճանաչումից հրաժարումն ու հարձակումը հայ եկեղեցու վրա։

Այս ծրագրի նպատակն էր նաեւ ՀՀ-ՌԴ դաշնակցային կապերի քայքայումն ու ՀՀ-ն դնել արտաքին կառավարման տակ՝ թուրք-ադրբեջանական տանդեմից։

Իսկ վերջնական նպատակին հասնելու համար նրանց խանգարում է Անկախության հռչակագրի առկայությունը ու դա է պատճառը, որ նրանք կռիվ են հայտարարել Անկախության հռչակագրին։

Ի՞նչ պետք է անել

1. Սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար։

2. Բացատրել հասարակությանը, որ այս նախաձեռնությունը գալիս է արտաքին կենտրոններից, մասնավորապես, նաեւ Ադրբեջանից:

3. Չտրվել ճնշումներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանացումը»,- հավելել է Շարմազանովը։

Այս թեմայով
am