Էդուարդ Բաբայանի քարոզարշավն Աբովյանում․ մարդկանց վստահությունը՝ կատարված աշխատանքի լավագույն գնահատականը

Այսօր Աբովյանում Էդուարդ Բաբայանի քարոզարշավն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Բնակիչների հետ հանդիպումները, անկեղծ զրույցներն ու անմիջական շփումը ևս մեկ անգամ ցույց են տվել, որ մարդկանց համար կարևոր են ոչ միայն խոստումները, այլև իրականում կատարված աշխատանքը։

Քաղաքական գործընթացներում կարող են լինել տարբեր գնահատականներ, քննադատություններ և անգամ արհեստականորեն ստեղծվող խոչընդոտներ, սակայն կա մի բան, որը հնարավոր չէ ձևականորեն ստեղծել կամ խլել․ մարդկանց վստահությունն ու հարգանքը։

Էդուարդ Բաբայանի նկատմամբ ձևավորված վերաբերմունքը մեկ օրվա արդյունք չէ։ Այն տարիների աշխատանքի, հետևողականության, պատասխանատվության և մարդկանց հետ ունեցած կապի արդյունք է։ Հենց այդ աշխատանքն է, որ այսօր արտահայտվում է բնակիչների ջերմ վերաբերմունքի և հանդիպումների ընթացքում հնչող դրական գնահատականների մեջ։

Որքան էլ փորձեն ստվերել, նսեմացնել կամ կասկածի տակ դնել կատարվածը, իրական աշխատանքն իր գնահատականն ստանում է մարդկանցից։ Իսկ մարդկանց հիշողության մեջ մնում են ոչ թե աղմկոտ հայտարարությունները, այլ կոնկրետ գործերն ու դրանց արդյունքները։

Աբովյանում կայացած այսօրվա հանդիպումները ևս մեկ անգամ փաստեցին՝ վստահությունը ձեռք է բերվում աշխատանքով, պահպանվում է ազնիվ վերաբերմունքով և ամրապնդվում է մարդկանց կողքին լինելու պատրաստակամությամբ։

Էդուարդ Բաբայանի համար առաջ շարժվելու ամենակարևոր ուժը հենց մարդկանց վստահությունն ու հարգանքն են։

Meganews.am

Այս թեմայով
am