Լրագրողի փխրուն սրտիկը Ռուբեն Հայրապետյանի «սրտիկից» «նվաղել է». ինչո՞ւ է աղմկում Գռզոյի նախկին հովանավորյալ-ընկերը. Արիանա Հովսեփյան

Երբ կանչում են հարցազրույցի՝ լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն ես՝ լուրջ մարդ ես, որ իրենց հյուրն ես, երբ արդեն տերերի մռութներին մի թեթև թաթալոշում ես, դառնում ես «բլոգեր»:

Որ կանչում են հարցազրույցի, ուրախանում են, թե՝ ամենաշատը քեզ են նայում, դիտումներս բարձրանում են: Բայց երբ ասում ես՝ աչքներիդ վերևը ունք կա, ու մենք էլ էշ չենք, նեղանում են: 

Նեղանում են, բայց մոռանում են, թե երբ կանչում են հյուր, ասում են՝ կարող ես ցանկացածին «տշել», այդ թվում՝ նրանց, որոնց ասում են, թե ծառայում են, մենակ թե Գզռոյին, խնդրում ենք, բան չասես, ինքը մեզ ժամանակին հովանավորում էր, հեղափոխությունից հետո չի ֆինանսավորում, բայց մնացել ենք «լավ ընկերներ»: 

Թե ասա՝ ընկերոջ փողովը ո՞րն է. կամ հովանավոր ես՝ փող ես տալիս, կամ ընկեր ես ու անշահախնդիր իրար օգնում եք: Հիմա էդ նույն Գռզոն թուրքի հետ տալիք-առնելիք ունի, դուք էլ իբր թե պայքարում եք թրքական բարեկամության դեմ: Բա էս հարցում ձեր ընկերության հալը ո՞նց պիտի լինի: 

Բայց ես ուրիշ բան եմ մտածում. կարո՞ղ է էդ նույն Գռզո կոչվածն է էս լրագրող կոչվածին  գործուղել մտնել ընդդիմության շարքերն ու ագենտություն անել: Հը՞ն: Չէ՞ որ վերջերս սա հենց ինքն է հպարտորեն խոստովանել, թե դեմ է եղել Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը, ասել կուզի՝ կողմ է եղել Նիկոլի իշխանության գալուն, հասկանո՞ւմ եք:

Ռուբեն Հայրապետյանի մի սրտիկածին լրագրողի սրտիկը չի դիմացել, ծա՜նր է տարել, մնացել է էդ մի սրտիկի տակ: 

Հա, կարո՞ղ է հենց Գռզոյի գործոնը հաշվի առնելով է «իմեննո» Հայրապետյանի սրտիկածը ծանր տարել. «աբիժնիկությունն» առձեռն փոխանցած փողի միջոցով էլ է փոխանցվում, հա՞:

Մեկ էլ, փող ասեցի, հիշեցի. Ավինյան Տիգրանի ամսական 10 հազար դոլարից հետո՞ էլ է հյուրերին ասելու, թե խնդրում եմ էլի՝ Ավինյանին չկպնեք: Ա՛յ, այստեղ է իմ ու ձեզնմանների տարբերությունը՝ ես փողով չեմ գրում, չե՛մ ծախվում, իրակա՛ն ընկերությունն եմ գնահատում: Ռուբեն Հայրապետյանն էլ, ի դեպ: Սերժ Սարգսյանին հավատարմությունն ու սրանց հետ որևէ կերպ հաշտություն չկնքելը՝ վկա: 

Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն

Այս թեմայով
am