Կմտնեմ շենքերը, կշնչեմ-կարտաշնչեմ, հույսներդ հո պառավների վրա չեք դնի․ նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ԱԺ ընտրություններին նույն կուսակցության օգտին քվեարկելու և նախընտրական քարոզչություն իրականացնելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով կուսակցության տարածքային գրասենյակներում նշված անձանց կաշառք-գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Այս թեմայով
am