Շնորհակալություն ձեր ամենօրյա աշխատանքի, հետևողականության և հանրությանը տեղեկացված պահելու կարևոր առաքելության համար
Շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա առթիվ։
Ազատ, պատասխանատու և մասնագիտական բարձր չափանիշներով առաջնորդվող մամուլը կարևոր դեր ունի հանրային վստահության ամրապնդման, թափանցիկության ապահովման և հանրային կարևոր հարցերի բարձրաձայնման գործում։
Շնորհակալություն ձեր ամենօրյա աշխատանքի, հետևողականության և հանրությանը տեղեկացված պահելու կարևոր առաքելության համար։
Մաղթում եմ մասնագիտական նորանոր հաջողություններ, անաչառություն և ստեղծագործական ձեռքբերումներ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՛ Մեսրոպ Մեսրոպյան