Ռուսաստանում «կապիկի ծաղիկ»-ի հնարավոր դեպքեր են արձանագրվել, 5 հոգի հիվանդանոցում է, «Ռոսպոտրեբնադզոր»-ը քննություն է սկսել
ծաղիկ» հիվանդության հնարավոր դեպքի մասին հաղորդում է ստացվել, «Ռոսպոտրեբնադզոր»-ը սանիտարահամաճարակաբանական քննություն է սկսել։
Ինչպես լրագրողներին հայտնել են կառույցից, կազմակերպվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։
«Իրավիճակը վերահսկվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից։ Աշխատանքներ են ձեռնարկվում՝ պարզելու կոնտակտավոր անձանց։ Հինգ հոգի հոսպիտալացվել է և գտնվում է բժշկական հսկողության տակ։ Տրվել է նաև ախտահանում իրականացնելու հրահանգ»,- ռուսական լրատվամիջոցներին հայտնել են «Ռոսպոտրեբնադզոր»-ից։