Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ գործող կառավարիչն ասում է՝ ամեն ինչ մի կողմ դնենք, կենտրոնանանք խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ:

«Մի կողմ դնենք, որ այդ պայմանագրում խաղաղության երաշխիք չկա, բայց մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր կա:

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է: Եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում:

Իսկ երբ ասում է՝ «արեք, կենտրոնանանք», ինչու ՀՀ-ից է կախվա՞ծ դրա ստորագրումը, իհարկե, ոչ: Անընդհատ նոր պահանջներ և անորոշ հեռանկար»,- նշել է Աբրահամյանը։

Այս թեմայով
am