Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է
Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատական ակտը։ Տեղեկությունը«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 22-ին Գագիկ Ծառուկյանի գործով քննչական գործողություններին փաստաբան Երեմ Սարգսյանին թույլ չեն տվել մասնակցել որպես փաստաբան՝ հեռացնելով նրան վարույթից։ Ավելին, փաստաբանին ոչ միայն հեռացրել էին վարույթից, այլև փորձել հարցաքննել վկայի կարգավիճակով՝ փորձելով ստանալ հասանելիություն փաստաբանական գաղտնիք պարունակող տվյալներին։ Սարգսյանն ինքը նշել էր, որ իրեն հեռացրել են վարույթից վախից ելնելով, քանի որ ուղղակի ջախջախել էին ապօրինությունները։
Դեպքը նաև միջազգային արձագանք է ստացել. մասնավորապես, փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման դեպքն ուսումնասիրել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) և արձանագրել, որ փաստաբանը պետք է կարողանա իր մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց ճնշման։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։