ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ, ներկայացրել ԹՐԻՓՓ-ը

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ՝ անդրադառնալու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը և պատասխանելու նրանց հարցերին։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական էջը։

«ԹՐԻՓՓ-ի շրջանակում նախատեսվող տարածաշրջանային փոխկապակցվածությունը կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը, կբացի նոր տնտեսական հեռանկարներ և կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասվում է գրառման մեջ։

Այս թեմայով
am