Պետք է սնուցենք բնությունը, պետք է գործենք հրատապորեն. Գուտերեշ
Ձերդ գերազանցություն, վարչապետ Փաշինյան, շատ շնորհակալ եմ ջերմ ողջույնի, հյուրընկալության և COP գագաթնաժողովի գերազանց կազմակերպման համար։ Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ Կառավարությանը կենսական նշանակության այս գագաթնաժողովի կազմակերպման համար և մեզ հետ կիսվելու այս բնապատկերով, որը վայելում ենք Հարավային Կովկասում։ Այս բնապատկերն է հիշեցումը նրա, թե ինչու ենք մենք այստեղ։ Ջուրը, օդը, հողը՝ կենսաբազմազանության նվերներն են բոլորիս։ Ամեն օր մարդն օգտվում է այս երեք գանձերից, սակայն այսօր կլիմայի փոփոխությունը, թունաքիմիկատների չկարգավորված, անվերահսկելի օգտագործումը, ծանր մետաղները, կլիմայական քաոսը, որն առաջացել է, սպառնում են այս արժեքներին»,- նշեց Գուտերեշը։
«Աշխարհն այսօր բախվել է զինված հակամարտությունների, կլիմայական փոփոխության, հիվանդությունների և շատ ավելիին, և կենսաբազմազանությունն առանձին մարտահրավեր չէ։ Այս ճգնաժամերից յուրաքանչյուրի պայմաններում ենթադրվում է, որ բոլորս պետք է կարողանանք սպասարկել և լուծել դրանք։ Ժամանակ չունենք կորցնելու»,- ասաց նա։
«Այսօրվա կարգախոսը՝ «Առաջնորդները՝ հանուն բնության», երեք հիմնական ուղղություններով ես կընդգծեի՝ 1. կառավարության՝ պետության առաջնորդումը, 2. ֆինանսական առաջնորդումը, 3. բոլորի կողմից առաջնորդումը»,- նշեց Անտոնիու Գուտերեշը։
«76 օր է մնացել իմ պաշտոնավարման ավարտին՝ որպես գլխավոր քարտուղար։ Իմ մեծագույն առաջնահերթություններից մեկը եռակի այս ճգնաժամի դեմ պայքարելն էր՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ, աղտոտում։
Պետք է սնուցենք բնությունը, պետք է գործենք հրատապորեն, բավարարենք պահանջները մեզ համար, մեր երեխաների համար՝ մեր ապագան և մոլորակի ապագան ապահովելու նպատակով»,- եզրափակեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։