Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին. «Ժողովուրդ»

Թերթին մոտ կանգնած կառավարության աղբյուրները փոխանցում են, որ հոկտեմբերի 18-ին COP17-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը ներկայացնելիս Ղրղզստանի նախագահին սխալմամբ ներկայացրել են որպես Ղազախստանի նախագահ։ Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձել է և, դժգոհություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ, որոշում կայացրել Գագիկ Վանոյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։

 

Նշվում է, որ այս տեղեկությունը լարվածություն և զարմանք է առաջացրել կառավարության ներսում։ Աղբյուրները Գագիկ Վանոյանին բնութագրում են որպես ակտիվ, պատրաստակամ և իր աշխատանքին պատասխանատու մոտեցող երիտասարդի։

 

 

Այս թեմայով
am