Պարեկներն այս պահին ստուգում են մոպեդավարներին, որոնց մեծ մասը ներգաղթյալներ են. ի՞նչ է եղել

Երևանի կենտրոնում այս պահին մոտոցիկլավարներին և մոպեդների վարորդներին են ստուգում, որոնց մեծ մասն առաքիչ աշխատող ներգաղթյալներ են։
 
MediaHub-ը դիմեց ՆԳՆ, որտեղից մեզ հայտնեցին, որ իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Այս պահին մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին են ստուգում, բայց առհասարակ ուժեղացված ծառայություն է իրականացվում։
 
Նշենք, որ վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր ենք ստանում մոպեդավարների և մոտոցիկլավարների մասով։ Քաղաքացիները բողոքում են, որ նրանք նախ չեն հետևում երթևեկության կանոններին (հաճախակի վթարներ են լինում), առհասարակ չեն հետևում լուսացույցի կարմիր լույսին և անգամ չեն նայում՝ հետիոտն կա, թե ոչ։

Մեր տեղեկություններով՝ այժմ պարեկները ստուգում են փաստաթղթերը, համարանիշները, վարելու իրավունք ունենալը և այլն։

Այս թեմայով
am