Մակրոնը դատապարտել է Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները՝ կենսապահովման ծախսերի բարձրացման և դպրոցական պայմանների բարելավման դեմ լայնածավալ ցույցերի ֆոնին:
Մակրոնը քննադատել է կողոպուտի, ոստիկանների նկատմամբ բռնության և ավերածությունների դեպքերը: Նախագահի խոսքով ՝ «նրանք, ովքեր զբաղվել են ավերածություններով ու թալանով, պետք է փոխհատուցեն վնասը»: Նա առանձին անդրադարձել է բողոքի ակցիաների մասնակիցներին հուզող հարցերին, այդ թվում՝ կենսապահովման ծախսերի աճին, իրական աշխատավարձերի անկմանը և կրթական համակարգի վիճակին:
Մակրոնը խոստացել է, որ մոտ ժամանակներս կառավարությունը երկխոսություն կսկսի բնակչության հետ ու կաշխատի լուծումներ գտնելու ուղղությամբ: Այս հայտարարությունը նա արել է հոկտեմբերի 18-ի երեկոյան՝ Ֆրանսիայի ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Ցույցերը, որոնք վերածվել են անկարգությունների, ուսումնական տարվա սկզբին դպրոցականների բողոքի ակցիաների շարունակությունն են: Նրանք կառավարությունից պահանջում էին բարձրացնել կրթության համակարգի ֆինանսավորումը և բարեփոխել բուհերի ընդունելության քննությունները: Շուտով դպրոցականներին են միացել ուսանողները, արհմիությունները, ֆերմերներն ու «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները։ Նրանք բոլորը դեմ են արտահայտվել կյանքի արժեքի աճին, որը նկատվում է Ֆրանսիայում բյուջետային ճգնաժամի ֆոնին։